գլխավոր Իրադարձային Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Ծաղկաձոր, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան քաղաքներում, Վերին Խոտանան-Տանձավեր, Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հատիս, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Բյուրական, Լուսագյուղ գյուղերում և Միրաք-Մելիքգյուղ, Ամասիա-Բերդաշեն, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա և 44 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։