գլխավոր Սպորտ Շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

Շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հաղթանակներ տարան Վերոնիկա Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Խաչատրյանը: Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 4,5 -ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:

Տղամարդկանց առաջնության հերթական տուրում ոչ մի պարտիա խաղաղ արդյունք չունեցավ: Հաղթանակի հասան Զավեն Անդրիասյանը, Դավիթ Շահինյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը: Այստեղ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է: