գլխավոր Իրադարձային Անգլիայում ամուսինները կտրել են Բենքսիի գրաֆիտիով պատն ու վաճառել այն

Անգլիայում ամուսինները կտրել են Բենքսիի գրաֆիտիով պատն ու վաճառել այն

Անգլիական Լոուստոֆտ քաղաքում գտնվող շինության սեփականատերերը վաճառել են սթրիթ արտի վարպետ Բենքսիի աշխատանքներից մեկը, որը պատկերված է շենքի պատին: Այս մասին հայտնում է The Metro-ն՝ հավելելով, որ դա վրդվմունքի ալիք է բարձրացրել քաղաքի բնակիչների շրջանում:

Էլեկտրական սարքավորումների հին խանութի շենքի պատին, որը պատկանել է Գերի և Նադին Շվարցներին գրաֆիտին հայտնել է անցյալ տարվա օգոստոսին:

Բրիտանացի անանուն հեղինակը օատին պատկերել է աղջկան՝ ձեռքին երկաթյա ձողով և ավազե դղյակով կողքին:

Աղբյուրի տվյալներով՝ ամուսինները նոյեմբերին առանձնացրել են գրաֆիտիով պատն ու վաճառել այն անհատ գնորդի՝ 1,5-2 մլն ֆունտ ստերլինգով: Տեղի բնակիչները զույգի այդ քայլը եսասիրական է համարել: