գլխավոր COVID-19 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 325 մլն-ը. ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 325 մլն-ը. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 325 մլն-ը, իսկ մահվան դեպերինը՝ 5,53 մլն-ը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՀԿ-ն երկուշաբթի տեղեկություն է ստացել 326 379 424 վարակվածի և 5 536 609 մահացածի մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 669 054-ով, մահվան ելքով դեպքերինը՝ 6916-ով:

Համավարակի ողջ ընթացքում հակառեկորդ էր գրանցվել հունվարի 12-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել էր 3 541 598 վարակակիր:

Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ 64 720 612, այնուհետև Հնդկաստանում (37 380 253), Բրազիլիայում (22 975 723), Մեծ Բրիտանիայում (15 217 284) և Ֆրանսիայում (13 819 182): Մահվան դեպքերն ամենից շատ գրանցվել են ԱՄՆ-ում (843 718), Բրազիլիայում (620 971), Հնդկաստանում (486 451), Ռուսաստնում (321 990) և Մոսկվայում (301 334):