
Ուկրաինայի զինված ուժերը գարնանը կարող են նոր ուղղաթիռներ ստանալ ԱՄՆ-ի ռազմական օգնության շրջանակներում։ Ամերիկյան կողմը մտադիր է մի-17Վ5 եւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ փոխանցել, որոնք պատկանել են Աֆղանստանի ռազմաօդային ուժերին, հայտնում է Defense Blog-ը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ևս Ուկրաինային թեթև հակատանկային սպառազինություն կմատակարարի պաշտպանական նպատակների համար՝ իր սահմանների մոտ ռուսական զորքերի իբր կենտրոնացման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
Նախարարն ընդգծել է, որ այդ սպառազինությունը սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար։ «Դա բացառապես պաշտպանական սպառազինություն է՝ գործողության փոքր շառավղով, դա ռազմավարական սպառազինություն չէ, եւ այն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Այն նախատեսված է ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար», – նշել է Ուոլեսը։