գլխավոր Քաղաքականություն Ինչքան էլ իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ...

Ինչքան էլ իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան

Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս արարած հայտարարությանը՝ պատգամավորն ասաց․ «Նա փորձում է վեր դասել իրեն քաղաքական համակարգից, բայց պետք չէ մոռանալ, որ այդ համակարգի հիմնադիրներից մեկը՝  Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այսօրվա քաղաքական ուժը, որը գտնվում է իշխանության, նույնպես ստեղծվեց իր բարձր հովանու ներքո, չմոռանանք՝ ով էր Նիկոլ Փաշինյանը մինչև «Հայ ազգային կոնգրեսով» պատգամավոր դառնալը, ընդամենը մի ժուռնալիստ, ում քչերն էին ճանաչում»,–ասաց նա։