գլխավոր COVID-19 Շվեդիայում «Օմիկրոն» հիմնամանրէի նոր մուտացիա են հայտնաբերել

Շվեդիայում «Օմիկրոն» հիմնամանրէի նոր մուտացիա են հայտնաբերել

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի նոր մուտացիան հայտնաբերվել է Շվեդիա Ուփսալա քաղաքի Ակադեմիական լաբորատորիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Հաղորդվում է, որ վիրուսի ենթատեսակը գրանցվել է 3 մարդու մոտ: Այն ստացել է BA.2 անվանումը: Այս մուտացիայի մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի: «Մենք բավականին մեծ նյութ պետք է ունենանք՝ հասկանալու համար, թե արդյոք BA.2-ն կարող է մրցակցել նախորդ տեսակի հետ»,- մեկնաբանել է լաբորատորիայի ներկայացուցիչ Մատս Մարտինելը:

Նրա խոսքով՝ Ուփսալայում կարող է BA.2-ի ավելի շատ դեպքեր գրանցված լինել, քանի որ ենթատեսակը առավել խոր հաջորդականություն է պահանջում, այսինքն՝ հավանական է, որ այն չի հայտնաբերվել վարակվածներից շատերի մոտ:

Ավելի վաղ մուտացիան հայտնաբերվել էր Դանիայում, Նորվեդիայում և հնդկական Կալկաթայում, որտեղ կարճ ժամանակահատվածում շատ արագ տարածում է գտել: