գլխավոր Իրադարձային Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից...

Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ-ում այդ հարցը քննարկվե՞լ է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ աշխատանքային այցով հունվարի 13-15-ը Մոսկվա է գործուղվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի բանագնաց Քըլչի հետ։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա հարցրեց․

«Ռուբինյանը Ազգային Ժողովի՞ կողմից է բանակցություններ վարել Քըլչի հետ, կամ ի՞նչ այլ նպատակով է մեկնել Մոսկվա իբրև ԱԺ փոխնախագահ՝ ԱԺ բյուջեի հաշվին»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ պետության կողմից բանագնաց է ներկայացված, ըստ այդմ՝ բանագնացի գործուղման ծախսերը պետությունն է հոգում։

Մանուկյանն արձագանքեց՝ փորձել է գտնել՝ ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել բանագնաց․ «Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ-ում այդ հարցը քննարկվե՞լ է։ Արտգործնախարարի մամուլի քարտուղարի՝ մամուլին տված կարճ պատասխանի հիման վրա է հանրությունը մինչև հիմա տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է»,-ասաց նա։