գլխավոր Գլխավոր Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Ութերորդ գումարման Ազգային ժողովում Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:

Նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին: