գլխավոր Սպորտ Հայերը պայքարում են իրենց կյանքի համար, իսկ Ադրբեջանը՝ տարածքի. Ուտկին

Հայերը պայքարում են իրենց կյանքի համար, իսկ Ադրբեջանը՝ տարածքի. Ուտկին

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ: 

«Ինձ համար Արցախի/Ղարաբաղի (այբենական կարգով) պատերազմում կարևորն այն է, որ Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, իսկ այնտեղ ապրող հայերը պայքարում են իրենց կյանքի համար:

Երկրորդ նպատակը ինձ հասկանալի է, այդպես անում են բոլորը: Իսկ առաջինը օտար է ինձ համար: Արցախում կյանքն ավելի սուրբ է, քան Արցախի հողը»,-գրել է Ուտկինը: