գլխավոր Իրադարձային Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Միրզոյան

Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Միրզոյան

Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և արդյունավետ միջոցներ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը: