գլխավոր Իրադարձային Մեծ Բրիտանիան մտահոգված Է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներով

Մեծ Բրիտանիան մտահոգված Է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներով

Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային արձակումների կապակցությամբ եւ Փհենյանին կոչ է արել վերադառնալ Վաշինգտոնի հետ երկխոսության: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ ԿԺԴՀ-ն կրկին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել։ Այդ փորձարկումներն իրենցից ներկայացնում են ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում եւ սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը», – նշվում է հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում ԿԺԴՀ – ին զերծ մնալ հետագա սադրանքներից եւ վերադառնալ ԱՄՆ-ի հետ երկխոսության», – հավելել են Ֆորին գրասենյակում՝ ընդգծելով Փհենյանի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: «Ծայրահեղ կարեւոր է, որ ԿԺԴՀ – ի կողմից զենքի մշակման անօրինական ծրագրին ի պատասխան սահմանված պատժամիջոցները շարունակեն գործել, քանի դեռ նրա ծրագիրը գոյություն ունի», – ասված է հայտարարության մեջ:

«Մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին Մեծ Բրիտանիան հավատարիմ է Կորեական թերակղզում խաղաղությանը, կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի պահպանմանը եւ ԿԺԴՀ – ի անօրինական գործողությունների դադարեցմանը», – հայտնել են Թագավորության ԱԳՆ-ում:

Ճապոնիայի առափնյա պահակախումբը հունվարի 14-ին տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ն հերթական հրթիռային արձակումն է իրականացրել Ճապոնական ծովի ջրատարածքի ուղղությամբ: