
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այս մասին ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել.
«Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ
Հարգելի՛ քաղաքացիներ,
տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ: