գլխավոր Իրադարձային Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, վաղը մի շարք տարածաշրջաններում այն ևս կչեղարկվի», – ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է սահմանափակումների փուլային մեղմացում, բայց, այնուամենայնիվ, սա նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:

«Երևում է, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է: Խոսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղաժամ կլինի», – նշել է Զասը: