գլխավոր Միջազգային Ֆրանսիան իմաստ չի տեսնում առանց հեռանկարների Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

Ֆրանսիան իմաստ չի տեսնում առանց հեռանկարների Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների շարունակումն իմաստ չունի, եթե մոտ ժամանակներս առաջընթացի հեռանկար չկա: Այս մասին ուրբաթ հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Եվրամիության ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որն ավարտվել է Բրեստում՝ Ֆրանսիայի արևմուտքում։

«Ոչինչ չկա բանակցելու, եթե ոչինչ տեղի չի ունենում։ Ոչ Իրանի՝ միջուկային զենքին հասանելիությունը կանխելու վերաբերյալ, ոչ էլ՝ որպեսզի Իրանը կարողանա օգուտ քաղել պատժամիջոցների չեղարկումից։ Եթե բանակցություններում առաջընթաց չլինի, պատժամիջոցների չեղարկում էլ չի լինի», – ասել է Լե Դրիանը։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Վիեննայում ընթացող բանակցությունները «չափազանց դանդաղ են ընթանում արդյունքի հասնելու համար»: Նրա խոսքով՝ խնդիրը ներկայացնում է միջուկային ոլորտի մշակումներում իրանցի գիտնականների բավական արագ առաջընթացը, ինչպես նաեւ բանակցություններում առաջ քաշվող առաջարկությունների ընդունման հարցում Իրանի իշխանությունների դանդաղկոտությունը: