գլխավոր Գլխավոր Հակառակորդի ձեռնարկած գրոհը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդի ձեռնարկած գրոհը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:

Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։

Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»,- գրել է Շուշան Ստեփանյանը։