գլխավոր Իրադարձային Յանուկովիչը նոր հայց է ներկայացրել դատարան՝ ցանկանալով վերականգնել նախագահի կարգավիճակը

Յանուկովիչը նոր հայց է ներկայացրել դատարան՝ ցանկանալով վերականգնել նախագահի կարգավիճակը

Ռուսաստան փախած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռադայի դեմ հերթական հայցն է ներկայացրել Կիևի շրջանային վարչական դատարան։ Նա պահանջում է ճանաչել, որ Գերագույն Ռադան իմպիչմենտից բացի այլ տարբերակով իրավասու չէ զրկել նախագահի կոչումից:

Դատարանը սույն գործով արդեն վարույթ է հարուցել և նշանակել դրա քննարկումը պարզեցված կարգով՝ առանց կողմերին հրավիրելու և դատական նիստ անցկացնելու, գրում է pravda.com.ua-ն։

Գերագույն Ռադան Յանուկովիչին զրկել է Ուկրաինայի նախագահի կոչումից՝ համապատասխան օրենք ընդունելով 2015 թվականի փետրվարի 4-ին։