գլխավոր Միջազգային Ֆինլանդիան չի ծրագրում միանալ ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան չի ծրագրում միանալ ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի ծրագրում միանալ ՆԱՏՕ-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ չի քննարկում կազմակերպության անդամ դառնալը, և երկիրն ապագայում նման նախագիծ չունի: Ֆինլանդիայի անվտանգության քաղաքականությունը մնում է անփոփոխ», – ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Ֆրանսիայում Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո: