գլխավոր Իրադարձային ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին տեղափոխել են Ղազախստանից

ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին տեղափոխել են Ղազախստանից

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները ՀՀ զինվորականներին տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ։

«Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմը եւ տեխնիկան հայրենիք են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով», – ասված է հաղորդագրության մեջ: