գլխավոր COVID-19 COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 320 միլիոնը. Worldometer

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 320 միլիոնը. Worldometer

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 097 533: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 520 638-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 64 082 753 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 846 788-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 582 129-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 485 350:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 815 827 հիվանդացած, նրանցից մահացել է 620 609 մարդ: