գլխավոր Տեխնո BMW-ն 2015-ից ի վեր առաջին անգամ առաջ է անցել Mercedes-ից պրեմիում դասի...

BMW-ն 2015-ից ի վեր առաջին անգամ առաջ է անցել Mercedes-ից պրեմիում դասի մեքենաների վաճառքով

2015 թվականից ի վեր առաջին անգամ BMW ընկերությունն առաջ է անցել Mercedes-ից՝ դառնալով պրեմիում դասի մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատար։ 2020-ին Համավարակի պատճառով վաճառքների նվազման ժամանակ ավտոարտադրողը մեծացրել է չիպերի պատվերները, ինչը նրան օգնել է պահպանել իր հավաքման գծերի աշխատանքը և առաջ անցնել մրցակիցներից 2021 թվականին, գրում է Forbes-ը:

BMW Group-ը 2021 թվականին համաշխարհային շուկա է մատակարարել 2 213 795 մեքենա՝ գրանցելով 9,1% աճ, հայտնում է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։ Այսպիսով, BMW-ն դարձել է պրեմիում ավտոմեքենաների համաշխարհային սեգմենտի առաջատարը՝ 2015 թվականից ի վեր առաջին անգամ շրջանցելով Mercedes-ին։ Daimler-ի տվյալներով՝ 2021 թվականին վաճառվել է 2 093 476 Mercedes-Benz ավտոմեքենա՝ նախորդ տարվա համեմատ 5%-ով պակաս։