գլխավոր Իրադարձային Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Երկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսօր նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Խմբում ներգրավված կլինեն նաև ՏԿԵ նախարարությունից, վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը և այլ անձինք։

Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկություններ ներկայացնի կատարած աշխատանքների վերաբերյալ: