գլխավոր Իրադարձային Ռոնալդուն ասել է՝ որքան է ծրագրում դեռ խաղալ

Ռոնալդուն ասել է՝ որքան է ծրագրում դեռ խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է ESPN-ը:

«Այժմ ինձ թվում է, թե ընդամենը 30 տարեկան եմ. ես հոգում եմ իմ ֆիզիկական և մտավոր առողջության մասին:

Ես ուզում եմ խաղալ մինչև 42 տարեկան: Տեսնենք՝ կարո՞ղ եմ այդքան երկար մրցակցել 20 տարեկանների հետ»,- ասել է պորտուգալացին։

19 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 31 միավոր, իսկ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է յոթերորդ տեղը։