գլխավոր Գլխավոր Ֆրանսիայում հայտնաբերել են հին բնակավայր, որն անսպասելիորեն լքել են բնակիչները

Ֆրանսիայում հայտնաբերել են հին բնակավայր, որն անսպասելիորեն լքել են բնակիչները

Ֆրանսիայի հնագետները Պոնտարլիե կոմունայում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ֆրանկների բնակավայրի մնացորդներ, որն անհետացել Է նույնքան անսպասելիորեն, ինչպես եւ հայտնվել Էր: Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել Է Հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կայքում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բնակավայրը հիմնվել Է մեր թվարկության 6-րդ դարում, իր չափերով այն բավականին խոշոր Է կառուցվել այն ժամանակվա համար: Ներկայում հնագետները պեղել են շուրջ տասը մեծ ուղղանկյունաձեւ շենքեր՝ յուրաքանչյուրը 200-300 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաեւ՝ գերեզմանատուն, որտեղ գտել են չորս շիրիմ: Մասնագետների կարծիքով՝ բնակավայրում ապրել են ունեւոր մարդիկ, ինչը վկայում Է զարդերի մեծ հավաքածուն, որը գտել են գերեզմաններում: Նաեւ մասնագետները պարզել են, որ հիմնադրումից մոտավորապես 150-200 տարի անց, ենթադրաբար, 7-րդ դարի վերջին, բնակիչները շատ արագորեն հեռացել են բնակավայրից: Հնագետները հարձակման կամ խոշոր հրդեհի հետքեր չեն գտել, որպես գլխավոր վարկած նրանք դիտարկում են հերթական զանգվածային գաղթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: