գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիներն այսօր գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի հովվին, տարել են նաև 300-400...

Ադրբեջանցիներն այսօր գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի հովվին, տարել են նաև 300-400 ոչխար․ Տեղի ավագանու անդամ

Այսօր ադրբեջանցիները գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Դեպքը կեսօրին է տեղի ունեցել։ Հովիվ է, ոչխարներից մի քանիսը հեռացել են, փորձել է վերադարձնել, այդ պահին էլ գերեվարել են, տարել են նաև 300-400 ոչխարները»,-ասաց Հովսեփյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գերեվարման դեպքի մասին տեղեկացվել են ռուսական կողմի ներկայացուցիչները, ընթանում են բանակցություններ։