գլխավոր Սպորտ Արամ Ոսկանյանը կրկին ստանձնեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը

Արամ Ոսկանյանը կրկին ստանձնեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը

«Ալաշկերտը» նոր մարզիչ ունի։ ֆուտբոլային ակումբի ֆեսյբուքյան էջում արված գրառումից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։

««Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչը։ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը»,–նշված է գրառման մեջ։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում։ Ոսկանյանն աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։ Ակումբը նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին կտեղեկացնի առաջիկայում։