գլխավոր Իրադարձային «Արմանը հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ վարչապետի կոչից հետո կրկին...

«Արմանը հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ վարչապետի կոչից հետո կրկին շարքում է»․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արման Գասպարյանի կրծքին գերազանց ծառայության մասին վկայող բազմաթիվ կրծքանշաններ են՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»… Արմանը ՀՕՊ-ի մասնագետ է, այս տարվա հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ վարչապետի կոչից հետո կրկին շարքում է»։