գլխավոր Իրադարձային Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել...

Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմել է, որ Վարդանը վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:

Ավելի ուշ Վարդան Օնանյանի կինը՝ Եվգինե Օնանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փառք Աստծո, Վարդանս ողջ է, ոտքերից է վիրավորումը, վիրահատվել է, կյանքին վտանգ չկա, իրեն լավ է զգում, ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի»։