գլխավոր Իրադարձային Մեսսին շատ խաբեբա և սադրիչ էր. Ռեալի նախկին դարպասապահ

Մեսսին շատ խաբեբա և սադրիչ էր. Ռեալի նախկին դարպասապահ

«Ռեալի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկը պատմել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պահվածքի մասին, երբ վերջինս հանդես էր գալիս «Բարսելոնայում».

«Նա շատ խաբեբա էր և սադրիչ, ինչպես՝ ամբողջ «Բարսելոնան» Խոսեպ Գվարդիոլայի հետ: Ես տեսել եմ, թե ինչպես էր Մեսսին անհարիր արտահայտություններ անում Պեպեի և Ռամոսի հասցեին. դժվար էր հավատալը, որ դա անում էր այդքան լուռ և թվում էր՝ լավ մարդը»,- Դուդեկի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը՝ հղում կատարելով դարպասապահի ինքնակենսագրականին:

Մեսսին 2005 թվականից է հանդես եկել «Բարսելոնայի» հիմնական կազմում: 2021 թվականի օգոստոսին արգենտինացին համալրեց ՊՍԺ-ի կազմում: