գլխավոր Սպորտ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ ակումբի ղեկավարության հետ հանդիպումից հետո երկկողմ համաձայնությամբ որոշվել է չշարունակել համագործակցությունը։

Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»։ վերջինիս գլխավորությամբ ակումբը 13 տարվա դադարից հետո կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև հաղթահարել եվրագավաթների մեկ փուլ։

Ակումբից հեռացել են նաև Բիչախչյանի օգնականներ Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը։