գլխավոր Քաղաքականություն Ասադը հայտարարել Է, որ պլանավորում Է հանդիպել Պուտինի հետ

Ասադը հայտարարել Է, որ պլանավորում Է հանդիպել Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ պլանավորում Է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մշտական շփման մեջ ենք (Վլադիմիր Պուտինի հետ)՝ գլխավորապես հեռախոսով՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան Է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել եւ, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված Է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-պատմել Է Ասադը:

Նրա խոսքով՝ առաջիկայում զրույցներն անցկացվելու են հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար վիճակում Է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: