
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ ծանոթացնելով այս պահին սահմանին տիրող իրավիճակին։
«Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր»,- գրել է ՊՆ խոսնակը։