
Գերմանիայի արտգործնախարաությունը հայտարարություն է տարածել․
Մենք Հայաստանից ստանում ենք բանակցությունների գնալու ազդակներ, իսկ Ադրբեջանից՝ ոչ։ Եթե Բաքուն շարունակի հրադադարը մերժել, մենք պետք է մեզ հարցնենք, թե որքանով կարող ենք կողմերի հանդեպ չեզոքություն պահպանել․Գերմանիայի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի առնչությամբ և ընդգծել, որ խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ: