գլխավոր Գլխավոր Քաղաքացիների անվտանգությունից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Նշենք, որ սա Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկն է։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Իսկ ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանից և ՌԴ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը, սակայն, չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրէլ էր, որ հոկտեմբերի 1-ից սկսած գործում են հսկիչ անցակետեր և Արցախի մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:

Նշված անցակետերով Արցախ մուտքի հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ։ Նրանց մեկնումը պետք է իրականացվի տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ։