գլխավոր Քաղաքականություն Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է. Վահրամ Պողոսյան

Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։

Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»,- ասվում է գրառման մեջ։