գլխավոր Շոուբիզնես Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը

Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը

Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի ծննդյան օրն է։ Նա դառնում է 35 տարեկան։

Facebook-ի և Instagram-ի իր էջերում երգչուհին օդանավում արված լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ Նա նշել է, որ իր ծննդյան օրն անցել է աշխատանքային մթնոլորտում՝ առավոտյան հանդիպում, հետո միանգամից թռիչք, ուստի նա չի հասցրել կարդալ և պատասխանել իրեն ուղղված շնորհավորական բոլոր նամակներին։

«Հատկապես վերջին երկու տարիներին դժվար էի ինքս ինձ տրամադրում աշխատանքի, այս տարի տրամադրված եմ բացթողումները լրացնելու։ Քանի որ ծնունդս նշելու մեծ սիրահար չեմ, ինձ այսպես՝ աշխատանքային իրավիճակում օրն անցկացնելը չի խանգարում»,- խոստովանել է երգչուհին։

Նա շնորհակալություն է հայտնել ընկերներին, հարազատներին, գործընկերներին, երկրպագուներին ու բոլոր նրանց, ում անգամ չի էլ ճանաչում, բայց նրանք հիշում են իր ծննդյան օրը։

«Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ»,- գրել է Սիրուշոն։

Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։ Նրանք ունեն երկու որդի։