գլխավոր Շոուբիզնես «Ինչ տխուր է Արմանի հայացքը». Անահիտ Սիմոնյանը որդու հետ Դուբայում է

«Ինչ տխուր է Արմանի հայացքը». Անահիտ Սիմոնյանը որդու հետ Դուբայում է

Ճանաչված դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ Դուբայում է։ Նա Instagram-ի իր էջում մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել որդու` Արմանի մասնակցությամբ։

Տեսանյութերից մեկում Արմանը նստած է ծովափին ու ինչ–որ բան է գրում ավազի վրա։

«Ոնց եմ ես քեզ սիրում»,–տեսանյութին կից գրել է դիզայները։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել` նշելով, որ շատ են սիրում հանգուցյալ երգիչ Հայկոյի որդուն։

««Անկեղծ ու պարզ է, ինչպես հայրը», «Մենք էլ ենք Արմանին անչափ սիրում», «Հայկոյի հրաշք որդին», «Ինչ տխուր է Արմանի հայացքը»,–գրել են նրանք։