գլխավոր Սպորտ Norway Chess. Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Norway Chess. Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Նորվեգիայում ընթացող Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր  Լևոն Արոնյանը սև խաղաքարերոց հաղթեց լեհ Յան Կշիշտոֆ Դուդային: Արոնյանը հաղթեց 61-րդ քայլում:

Մեկնարկային տուրում հայ շախմատիստը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ հաջորդ տուրում հաղթել էր նորվեգացի Տարի Արյանին:

4-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի Ալիրեզա Ֆիրուզջայի հետ: