գլխավոր Առողջապահություն Հայաստանում գրիպով պայմանավորված իրավիճակը դեռևս անկայուն է

Հայաստանում գրիպով պայմանավորված իրավիճակը դեռևս անկայուն է

Հայաստանում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը դեռևս անկայուն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության շեմը 1.8 անգամ բարձր է:

Հիվանդացության ակտիվությունը բարձր է հատկապես Արարատի և Տավուշի մարզերում:
«Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 պացիենտ, որիվ 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը։