գլխավոր Գլխավոր Հակառակորդը կորցրել է զգալի ռազմական տեխնիկա. կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից

Հակառակորդը կորցրել է զգալի ռազմական տեխնիկա. կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից

. Ամբողջ օրվա ընթացքում, ամբողջ սահմանի երկայնքով ընթացել են համառ ու դժվարին մարտեր։ Այս պահին էլ շարունակվում են։ Ճիշտ է ունենք հաջողություններ, բայց դեռ շարունակվում են։

. ակառակորդը կորցրել է զգալի ռազմական տեխնիկա: Կան տեսանյութեր, որտեղ երևում է՝ ինչպես է հակառակորդի շարասյունը ջախջախվում և փախուստի դիմում։ Դա տեղի է ունեցել մի քանի ուղղությամբ։

. Վարձկանները բնավորություն ունեն․ երբ հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել։

. Մեր ԶՈՒ-երը հաղթանակները տանում են կոնկրետ միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-երի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիայի վրա։

. Իրավիճակը փոխվում է շատ արագ։ Դժվար է ասել, որ հիմա որքան տարածք ենք վերահսկում։ Տեղեր կան, որտեղ նահանջել ենք՝ տակտիկական առումով։ Տարածքային առումով շատ փոփոխություն չկա։ Այն տեղերը, որտեղ թշնամին ասում է, որ վերցրել է հսկողության տակ, այժմ փոխվում է։ Հենց օրինակ հարավային մասում։

. Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում ենև հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք։

. Թուրքիան շարունակում է ահաբեկիչների ներգրավվածությունը՝ այս անգամ Աֆղանստանից բերված կամ բերվելիք ահաբեկչական խմբավորումներով

. Այս պահին բեկումնային մարտեր, որոնք կարող են ավարտել կոնկրետ իրավիճակով։ Դրա համար էլ մոտ ժամերին կամ մոտ օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնի։

. Մինչև կեսօր կորցրել են 260-280 ահաբեկիչներ, 60-80 զրահատեխնիկա, բայց քանի որ այդ տվյալները ունենալուց հետո մարտերը շարունակվում են, հիմա այդ թվերը բավական աճել են։

. Ցավոք հաշվի առնելով մարտական գործողությունների ընթացիկ վիճակը, խոստանում եմ այս մի քանի օրերի և այս օրը ևս տեղի ունեցած մարտական հերոսությունները։ Մի փոքր համբերություն, որ մեր հետաքրքրասիրությունը չխանգարի մարտական գործողություններին։

. Այսօր և երեկ, կարող եմ ասել, բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի։

. Վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում այսպիսի խիտ մարտական գործողություններ շատ քիչ են եղել։

. Շուշիում զոհվել են քաղաքացիական անձինք։ Բայց հաշվի առնելով հրետակոծության ծավալը, հնարավոր է նաև զոհվեն այլ մարդիկ։

. Եթե մինչև հիմա չկա որևէ պաշտոնական հայտարարություն գերիների մասին, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Այսօր մի քանի մեծ զորախումբ է վնասազերծվել։ Դրանից հետո ամեն ինչ էլ կարող է լինել

. 1990-1994 թթ․ ընթացքում մենք տեսել ենք թշնամու կողմից Ստեփանակերտը թիրախավորելու գործելաոճը։ Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանի ԶՈՒ համար ռազմաճակատում ցանկացած խայտառակություն նրանք փորձում են փոխհատուցել խաղաղ բնակչությանը թիրախավորելով։

. Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է օդային հարձակումները։ Ունենք փաստեր, որ հետախույզներ, սպաներ իրականացնում են թուրքական ուժերը։ Բայց առանձին թուրքական վաշտի մասին փաստ չունենք։

. Թե՛ հյուսիսում, թե՛ հարավում թշնամու ցամաքային զորքերն օրեր անց արձանագրել էին ընդամենը 1 գումարտակի մարտական խնդրի կատարում։ Ռազմական գործից հասկացողները կհասկանան, որ դա խայտառակություն է։

. Շատ հաճախ չենք շտապում զոհվածների անունները հրապարակել։ Շատ տեղերում հեռախոսակապ չկա։ Դժվար է հաստատումներ անել։ Հրամանատարը չի հասցնում ստուգել անձնակազմը, որը ամեն րոպե մարտական հանձնարարություն է կատարում։ Խնդրում ենք ըմբռնումով մոտեցեք։

. Արդյոք ցամաքային զորքերում տեսնում ենք թուրքական ներկայություն, բայց երևի թուրքական քաղաքականության համար բնորոշ է, որ իրենց փոխարեն մեռնեն ջիհադիստները։

. ենք 30 տարի այդ հեքիաթը լսել ենք, որ Հայաստանը օգնում է կամ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց ցույց չեն տվել։ Մեր ԶՈՒ-երը քրդերի կարիք չունի և ի տարբերություն ադրբեջանցիների, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշների

. Շատ բարձր է տոկոսային հարաբերությունը, որ ցանկացած բեկորային վնասվածքով զինվորները ապաքինվում են։ Բժիշկներին չխանգարելու համար մենք թույլ չենք տալիս լրագրողների այցը հոսպիտալներ:

. Եթե թուրքական գործողությունների որևէ մարտավարական կամ ծավալային փոփոխություն կա, դա միանշանակ մեր ԶՈՒ-երի գործողությունների հետևանք է։

.