գլխավոր Գլխավոր Բրիտանական BP ընկերությունն ուժեղացնում է անվտանգությունն Ադրբեջանի իր ենթակառուցվածքներում. Reuters

Բրիտանական BP ընկերությունն ուժեղացնում է անվտանգությունն Ադրբեջանի իր ենթակառուցվածքներում. Reuters

Բրիտանական British Petrolium խոշորագույն նավթային ընկերությունն ուժեղացնում է անվտանգությունն Ադրբեջանում գտնվող իր ենթակառուցվածքներում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման որոշում է կայացվել Բաքու-Թբիլիսի-Ջեհյուն գազատարի դեմ ենթադրյալ հարձակումների մասին լուրից հետո, որը տարածել էր Ադրբեջանը:

«BP-ն խիստ մտահոգված է ռազմական բախումների ընդլայնմամբ, որոնք ուղղված են նաև բնակելի շրջանների դեմ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Բաքու-Թբիլիսի-Ջեհյուն խողովակաշարով անցնում է ադրբեջանական արտահանվող նավթի 80 տոկոսը, դրանով օրական ավելի քան 500 000 բարել նավթ է հոսում: