
Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներում:
«Նորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում այն է, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Դա սպառնալիք է հակամարտության միջազգայնացման համար, ինչից ամեն կերպ փորձում ենք խուսափել»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
«Ֆրանսիան արդեն բազմիցս հայտարարել է իր դիրքորոշման մասին: Մենք կողմ ենք, որ բոլոր կողմերը գիտակցեն, որ պետք է հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողություններն առանց նախապայմանների»,- հավելել է Լե Դրիանը:
Վերջինս ընդգծել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկա պահին շատ մտահոգիչ է, և Ֆրանսիան մոբիլիզացնում է իր բոլոր ջանքերը կարգավորման հասնելու համար: