գլխավոր Տեխնո Tesla մոտ կես մլն էլեկտրամեքենա է հետ կանչում

Tesla մոտ կես մլն էլեկտրամեքենա է հետ կանչում

Ամերիկյան Tesla ընկերությունը 475 000 ավտոմեքենա է հետ կանչում դիմացի բեռնախցիկի հետ կապված խնդիրների պատճառով, որը կարող է բացվել ընթացքի ժամանակ, ինչպես նաև հետևի տեսախցիկի աշխատանքում նկատվող խանգարումների պատճառով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ Ճանապարհային անվտանգության ազգային վարչության՝ դեկտեմբերի 29-ի հրապարակած փաստաթղթերում:

Գերատեսչության տվյալներով՝ հետկանչման է ենթակա ավելի քան 356 հազար Model 3 մակնիշի հեթչբեք և ավելի քան 119 հազար Model S սեդան: Մեքենաների թողարկման տարին տատանվում է 2014-2021 թթ. միջև: Միևնույն ժամանակ վարչությունից չեն նշել, թե որ երկրներին է առնչվում տվյալ որոշումը: