գլխավոր Գլխավոր Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին։

«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»,-գրել է Նաղդալյանը։