գլխավոր Իրադարձային Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև վաղը հանդիպում չի կայանալու․ Աննա Նաղդալյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև վաղը հանդիպում չի կայանալու․ Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-յան գրառմամբ հերքել է մամուլում տարածվող լուրերը, թե իբր վաղը Ժնևում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ:

Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»,-գրել է Նաղդալյանը։