գլխավոր Գլխավոր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա. ՀՀ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա. ՀՀ ԱԳՆ

Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ մեջբերում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից Onnet.am-ին տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: