գլխավոր Առողջապահություն Պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին․ ԱՆ խորհուրդները

Պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին․ ԱՆ խորհուրդները

Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ 

«Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան թարմ սնունդ ուտի, մաքուր լվացված միրգ։ 

Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք թարմ է այն։ 

Հիշե՛ք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: