գլխավոր Քաղաքականություն Էրդողանը փորձում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումներ ներգրավել․ Վահրամ Պողոսյան

Էրդողանը փորձում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումներ ներգրավել․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ /»,- գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: