գլխավոր Առողջապահություն ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է, իսկ ՊՇՌ թեստի դիմաց վճարման պարտականություն...

ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է, իսկ ՊՇՌ թեստի դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է ԱՆ լիազորություններիից. Աննա Մկրտումյան

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը, Սահմանադարական դատարանի որոշմամբ, դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: