գլխավոր Քաղաքականություն Քուվեյթի էմիրը թագաժառանգ արքայազն է ընտրել շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահին

Քուվեյթի էմիրը թագաժառանգ արքայազն է ընտրել շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահին

ուվեյթի էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը թագաժառանգ արքայազն է ընտրել շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով KUNA գործակալությանը:

80-ամյա ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ եւ թագավորական պալատի գործերի նախարարի պաշտոնակատարի թեկնածությանն աջակցել է իշխող ընտանիքի մի քանի անդամ:

Շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահը ծնվել է 1940 թվականին: Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը մահացել է սեպտեմբերի 29-ին: Հաջորդ օրը նշանակվել է նոր էմիրը՝ 83-ամյա Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: